Ոճրագործություն Հանքավանում - ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

  • 77
57
Просмотров 21,1 тыс.

Смотреть онлайн

Опубликовано: 17 ноя 2015
Երեկ Հանքավանում տեղի ունեցած ողբերգական ելքով դեպքի առթիվ մամուլում և սոցցնցերում հակասական մեկնաբանություններ են տրվել: Իրականությունն այն է, որ հայտնի գործարար, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնող Ֆրունզիկ Գալստյանը, որին Հրազդանում ճանաչում են բարեգործ Ֆուզո անունով, նրա որդիները՝ Վահեն և Վարդանը դարձել են չարագործի զոհ:Վահեն «Սալուտիսեր» ընկերության տնօրեն է, Այս ընկերությունը Հանքավանում երկար տարիներ գործունեություն է ծավալում:Օրեր շարունակ այս կազմակերպությանը պատկանող տարածքում ծառեր էին հատվում, ավտոմեքենաներով անտառանյութը տանում էին մինչև օրս չբացահայտված անձինք:Դեպքի օրը Վահե և Վարդան ողբայրները տեղում երկու մեծ մեքենա են տեսել ՝ ծառերով բարձված: Նրանք խուսափելով վեճ ու կռվից, գնացել ենանտառապահ՝ Գագիկ Սեփոյանի մոտու ասել ՝ «ինչի՞ եք հատում, ո՞ւմ թույլտվությամբ և ո՞ւր եք տանում, այս ծառերը հատված են մեր տարածքից»: Անտառապահի և եղբայրների միջև վեճ է բռնկվել, գործը հասել է ծեծկռտուքի: Վահեն վիճաբանությունից հետո եղբոր հետ նստել է մեքենան, որ հեռանա:Այսքանով միջադեպը կավարտվեր, շարունակությունը ողբերգական ավարտ չէր ուննա, եթե անտառապահի որդին՝ Հայրապետ Սեփոյանը որտեղից-որտեղ ավտոմատով զինված եկել է Հանքավանում գտնվող եղբայրներին գտել և կրակահերթ բացել նրանց վրա: Երկու եղբայրները մահացու վիրավորվել են իրենց մեքենայի մեջ:Տարածքում մեկ ուրիշ մեքենայի մեջ եղել է Վարդանի ընկերը՝ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը, ով Հունաստանի քաղաքացի է եւ օրերս պետք է մեկներՀունաստան: Վերջինիս վրա չեն կրակել, սակայն ավտոմատի կոթով այնպես են հարվածել, որ տեղում մահացել է: Եղբայրները մի քանի ժամ ողջ են եղել, շտապօգնությունը ուշացել է ու այդպես արնաքամ լինելով՝ մահացել են: Վշտակոծ ընտանիքին մեծ ցավ է պատճառում ոչ միայն երկու երիտասարդ որդիների մահը, որոնք ընտանիքի հենասյուներն են, այլ չարամիտ և իրարամերժ մեկնաբանությունները: Փոխանակ մեկնաբանվի, թե ինչպես է անտառապահի որդու ձեռքին հայտնվել ավտոմատը, երբ մեր սահմաններում անգամ դրանք խիստ հաշվառված են: Կամ միթե ամեն մի վեճ ու ծեծ ավտոմատի կրակահերթով պիտի լուծվեր: Գալստյան ֆուզոյի ընտանիքը զրկվեց երկու երիտասար որդիներից, հասարակությունը զրկվեց ապագա գործարարներից, որոնք Հանքավանում մեծ ներդրումային ծրագրեր էի իրականացնելու: Իսկ չարախոսները լուրեր են տարածում, որ իբր Ֆրուզիկ Գալստյանը սնանկացել է, մինչդեռ , ինչպես նշում է Հրապարակ թերթի աղբյուրը գործարարը շուրջ 10 մլն եվրոյի ներդրում էր արել Հանքավանի նշված տարածքում, եւս 30մլն պատրաստվում էր ներդնել: Զոհվածի հարազատները օրինական հարց են առաջադրում ՝ որտեղ էին ոստիկանները, երբ իրականացվում էր ապօրինի ծառահատում: Ինչու անտառապահը իր զինված որդու հետ փոխանակ անտառահատերին պատժելու, կյանքից են զրկում գողությունը հայտնաբերողներին:Իրավապահ մարմինները այս հարցերի պատասխանները պիտի գտնեն առանց հապաղելու: